«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով է բաց թողել Բելառուսի հետ Հայաստանի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումը, հայտնել է գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը՝ Матч ТВ-ի եթերում:
Ֆուտբոլիստն ազգային հավաքական էր մեկնել վնասվածքով:
«Էդիկը փոքր վնասվածք ունի: Այժմ Հայաստանի հավաքականում որոշում են՝ կվերադառնա՞, թե՞ ոչ»,- նշել է մարզիչը:
Հաղորդվում է, որ Սպերցյանի վերականգնումը կտևի մոտ երկու շաբաթ:
Հայաստանի հավաքականը մարտի 29-ին զիջել էր Բելառուսին Երևանում կայացած ընկերական խաղում: Հանդիպումն ավարտվել էր 1:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը հեղինակել էր Վահան Բիչախչյանը:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սպերցյանը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:






































