Juventus Academy Armenia-ն պաշտոնապես իր դռները կբացի օգոստոսին, հայտնում է Ակադեմիայի հայաստանյան գրասենյակը։
«Մենք երկար ու պատասխանատու ճանապարհ ենք անցել՝ ստեղծելու միջավայր, որը կհամապատասխանի միջազգային բարձր չափանիշներին և կդառնա իրական հնարավորություն՝ ստանալու բարձրակարգ ֆուտբոլային կրթություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ակադեմիան ունենալու է երկու տեղակայում. Ավան, Աճառյան 20/4 հասցեում և Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3 հասցեում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:
2024-ի ապրիլին «Յուվենտուսի» ակադեմիան հայտարարել էր, որ Հայաստանում ֆուտբոլային ակումբի ակադեմիա է ստեղծվելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







