Հայաստանում կորոնավիրուսից ևս երկու մահ է արձանագրվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ վերջին մեկ օրվա ընթացքում իրականացվել է կորոնավիրուսի 685 թեստ, որից դրական է եղել 28-ը․ Հանրապետությունում վարակի դեպքերի թիվը հասավ 1067-ի։
«Կարևոր եմ համարում նշել, որ առաջին անգամ դրական դեպքերը գրեթե կրկնակի քիչ են, քան առողջացած դեպքերը։ Վերջին 24 ժամում առողջացել է 54 անձ, ընդհանուր կորոնավիրուսից առողջացածների թիվը կազմում է 265»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտնեց, որ այս պահին կա 786 ակտիվ դեպք, այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք, իսկ մահվան դեպքերի միջին տարիքը 74․8 է։
Փաշինյանի խոսքով՝ այս վիճակագրությունը հնարավորություն է տալիս ասել, որ կարող ենք ջարդել համաճարակի ողնաշարը, սակայն շատ կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը այս ցուցանիշները պահպանելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







