«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսել է ընդունել կորոնավիրուսով հիվանդներին: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը՝ հավելելով, որ Կենտրոնը միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի, այդ թվում 50 պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում:
«Հաշվի առնելով կենտրոնի կադրային և տեխնիկական ներուժը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները կստանան լավագույն որակի բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում ուղեկցող հիվանդությունների մասով, քանի որ կենտրոնը բազմապրոֆիլ է»,- գրել է փոխնախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







