Այսօր ինչպես կառավարության մյուս անդամները, նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քաղաքացիներին դիմակներ էր բաժանում ՝ միաժամանակ զրուցելով և հորդորելով նրանց կրել դիմակներ: Ընթացքում նախարարը մոտեցավ ոստիկանին և հրահանգեց տուգանել դիմակ չկրող քաղաքացիներին։
«Այս ուղղությամբ բազմաթիվ քաղաքացիներ դիմակ չեն կրում։ Շարժվեք ու բոլորն արձանագրեք»,- նշեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







