Երեկվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված է 270 երեխա (մինչև 18 տարեկան)։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը հայտնեց, որ 2 երեխա ունի թեթև թոքաբորբ։
«Կորոնավիրուսով վարակված է նաև 23 հղի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թորոսյանը։
Խոսելով բժշկական անձնակազմի և բուժաշխատողների շրջանում վարակի դեպքերի մասին՝ նախարարը հայտնեց, որ մինչև օրս բժշկական հաստատությունների անձնակազմի 375 հոգու մոտ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







