Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:35

Ռուսաստանում երեխաներին առայժմ չեն պատվաստի կորոնավիրուսի դեմ

Շուտով ռուսական շուկայում հայտնվելիք պատվաստանյութը երեխաների համար հասանելի չի լինի, քանի որ, ըստ օրենքի, երեխաների համար նախատեսված պատվաստանյութերը պետք է հավելյալ ստուգումներ անցնեն ու փորձարկումների ենթարկվեն, գրում է eadaily.com-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ռուսաստանում մշակված պատվաստանյութն առայժմ փորձարկվել է այն ծավալով, որը թույլ է տալիս դեղամիջոցի կիրառումը միայն մեծահասակների վրա: Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության Ն․ Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Լիահույս եմ, որ պատվաստանյութը հարմար կլինի երեխաների համար, սակայն, ըստ ՌԴ օրենսդրության, պատվաստանյութը կարելի է երեխաների վրա փորձարկել ու արդեն նոր դեղամիջոցն առաջարկել միայն այն դեպքում, եթե այն անցել է մեծահասակների վրա փորձարկումների ամբողջական փուլը: Ուստի, երբ ավարտվի փորձարկումների երրորդ փուլը, մեզ թույլ կտան 18 տարեկանից փոքրերի շրջանում ուսումնասիրություններ կատարել»,-մանրամասնել է Գինցբուրգը:

ՌԴ Սեչենովի անվան համալսարանի տրանսլիացիոն բժշկության և բիոտեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովն իր հերթին բացատրել է, որ երեխաներին անհապաղ պատվաստելու կարիք չկա, քանի որ նրանք ռիսկային խմբում չեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութը կգրանցվի օգոստոսի 10-12-ին ու քաղաքացիների համար հասանելի կդառնա արդեն ամսի 15-ից: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր հերթին հայտնել էր, որ կլինիկական փորձակումների արդյունքում ռուսական պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+