Հայաստանի մարզերում նոյեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 17-19 աստիճան, երեկոյան՝ 9-11 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 12-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 նախալեռնային շրջաններում՝ 16-18 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 12-16 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 15-19 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15-19, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 18-20 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 18-20 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 14-16, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-20 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-16, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-25 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 20 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







