Վարչական դատարանը վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է ՀՀ կառավարության՝ Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ որոշումը, հայտնել է Մարուքյանը:
Կառավարության սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ նախատեսվում է նոյեմբերի 1-ից Արարատ լեռան պատկերը հեռացնել ՀՀ պետական սահմանը հատելու կնիքի վրայից։ Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է Մարուքյանի միջնորդությունը՝ վիճարկվող ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:
Մարուքյանը դատարան էր դիմել հոկտեմբերի 15-ին:





































