«Պարզվում է՝ մեզ համար շռայլություն է գրագետ, օբյեկտիվ, հավասարակշռված ու սկզբունքային Պաշտպան ունենալը… Մտածում եմ՝ ինչ լավ ա, որ ես չէի Մարդու իրավունքների պաշտպանը, թե չէ ինձ չէի զսպի ու ամեն ինչ կանվանեի իրենց անուններով, ինչը չարեց (բայց հաստատ կարող էր անել ) Արման Թաթոյանը:Դրա համար էլ նսխանձում եմ իրեն…»,- եզրափակել է Պետրոսյանը։
Նշենք, որ այսօր պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ԱԺ իր ելույթում ասել էր, որ ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Թաթոյանի վերաբերմունքը զրոյական է։ Ըստ պատգամավորի` ինքը Արման Թաթոյանի գործունեության մեջ երկակի ստանդարտներ է տեսնում և Թաթոյանի պրակտիկ աշխատանքը շատ դեպքերում գնահատում է բավարար, բայց զեկույցը` անբավարար: Ինչին ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ էր արել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին, այլս չփորձել իշխանական դիրքերից խոսել Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Նա պատգամավորին զգուշացրել է, որ մյուս անգամ չփորձի սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ կան իրավական պատասխանատավության բոլոր մեխանիզմները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







