Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է 20-22 աստիճան, երեկոյան՝ 14-16 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-17 նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 12-16 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-20 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17-21, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 21-23 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 21-23 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 14-17, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-22 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-12, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 15 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







