Մայիսի 9-ին կեսօրից հետո Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը, որը մեր երկրում գործելու է մինչև մայիսի 10-ի երեկո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է, որ վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին։ Առանձին վայրերում, այդ թվում նաև Երևանում դրանք կլինեն բավականին ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կտրուկ կնվազի մոտ 6-8 աստիճանով։ Մայիսի 11-ից սկսած տեղումները կդադարեն և ջերմաստիճանը աստիճանաբար կսկսի բարձրնալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







