Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը սպասվում է 25-27 աստիճան, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-21 նախալեռնային շրջաններում՝ 22-24 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 14-16 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-21, նախալեռնային շրջաններում՝ 21-26 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 23-27, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 25-28 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 25-28 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-21, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-17, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 21-24 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 15 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







