ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կորոնավիրուսի կոնտակտավոր անձ է, նա ինքնամեկուսացել է տանը: Այս մասին լուրը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել է պատգամավորը:
Նա նշել է, որ շուրջ 6 օր շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, վերջինիս մոտ երեկ է կորոնավիրուս հաստատվել։
«Դեռ ինքնամեկուսացած եմ, տանն եմ, այսօր ԱԺ նիստին չեմ մասնակցի, հավանաբար այսօր կթեստավորեն: Որևէ ախտանիշ չունեմ, ինքնազգացողությունս շատ լավ է, որևէ գանգատ չունեմ»,- ասել է պատգամավորը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







