Օգոստոսի 9-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Կենտրոնից տեղեկացնում են, որ ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում նշված հատվածներում կանխատեսվում է 39-41 աստիճան տաքություն։
Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է 35-37 աստիճան, երեկոյան՝ 30-32 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 29-33 աստիճան տաքություն։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-32, նախալեռնային շրջաններում՝ 33-35 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 25-29 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 27-31 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-32, նախալեռնային շրջաններում՝ 33-37 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35-37, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 36-38 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 36-38 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 29-32, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 28-31 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 26-30, նախալեռնային շրջաններում՝ 28-31 աստիճան, հովտային շրջաններում՝ 35-38 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 31 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







