Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանրապետության հարավային և կենտրոնական շրջաններում փետրվարի 20-ի ցերեկը սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-23-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Մայրաքաղաքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ անձրև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







