Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:21

«Ինքն է լավ ապրում», «ճիշտ է», «գոյատևում ենք»․ քաղաքացիները՝ իր օրոք լավ ապրելու Փաշինյանի հայտարարության մասին

«Ինքն է լավ ապրում», «ճիշտ է», «գոյատևում ենք»․ քաղաքացիները՝ իր օրոք լավ ապրելու Փաշինյանի հայտարարության մասին

Հայաստանում տարեկան գնաճը 2025 թվականի մայիսին նախորդ տարվա նկատմամբ կազմել է 4,3%, իսկ ապրիլի համեմատ՝ 3,2 %, ինչի մասին վկայում են վիճակագրական վարչության տվյալները:

Շուրջ 7%- ով աճել են պարենային ապրանքների գները, ոգելից խմիչքի և ծխախոտի գները՝ 5,8%-ով, նվազել են հագուստի և կոշիկի գները:

Մինչդեռ ներկայացնելով 2024-ի բյուջեի կատարողականը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն գնահատել էր որպես հուսահատությունից՝ երջանկության բյուջե:

Շեշտելով, որ իր ղեկավարման ընթացքում աշխատավարձի 75 տոկոս աճ է արձանագրվել՝ նա հայտարարել է, թե այս ամենը վկայությունն է նրա, որ «մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում»:

Armenia Today-ի նկարահանող խումբը Երևանի բնակիչներին հարցրել է, թե զգո՞ւմ են թանկացումները իրենց ամենօրյա առևտրի մեջ, ո՞ր ապրանքներն են թանկացել ու էժանացել՝ ըստ նրանց: Նաև հետաքրքրվել ենք՝ ավելի լավ ե՞ն ապրում:

Քաղաքացիների մեծամասնությունը պատասխանել է, որ ոչ մի գնիջեցում չկա, ավելին՝ նկատում են, որ օր օրի ամեն ինչ թանկանում է։ 

«Սնունդն է թանկացել, հացամթերքը, միրգ-բանջարեղենն ու հագուստը»,- ասել է նրանցից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ հավելել է, որ նախկինի հետ համեմատած՝ այս պահին շատ ավելի թանկ է ամեն ինչ։

«Մենակ խիղճն է էժանացել հիմա, ուրիշ ոչ մի բան»,- ասել է նա։

Հարցված քաղաքացիներից ոմանք, դժգոհելով անհիմն թանկացումներից, ասում էին, որ կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենում։ 

«Գոյատևում են, ոչ թե լավ են ապրում», — հավելել է մեկ այլ մասնակից:

Երևանցիներից ոմանք էլ պատասխանել են, որ համաձայն են վարչապետի հետ, և հիմա բոլորը լավ են ապրում։ «Իմ թոշակը եղել է 29 հազար, հիմա 44 հազար է, ինչքան ուզում է՝ թանկացում լինի, չի կարա նա նրան փակել։ 50% թոշակ է ավելացրել»,- ասել է քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+