Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն քաղաքական ղեկավարությունն այցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնոջ հետ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղկեպսակներ են դրել ու ծաղիկներ են խոնարհել սրբադասված անմեղ նահատակների հուշակոթողին։
Հիշեցնենք, որ այսօր նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը։
1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







