Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած մասնագիտական հմտությունների միջազգային առաջնության եզրափակիչ փուլում «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունից նվաճել է բրոնզե մեդալ, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ մրցույթին մասնակցել է տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանող՝ 55 հմտություններով։ Արարատի պետական քոլեջը ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







