Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:45

Նման պարտավորություն դնել թոշակառուների վրա ազնիվ և արդար լուծում չէ․ Զոհրաբյան

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած այն նախագիծը, որով առաջարկվում է բոլոր թոշակների վճարումները՝ որոշ բացառություններով, իրականացնել անկանխիկ՝ բանկային քարտերի եղանակով։ Խնդիրը, սակայն, ընդունում է նաև կառավարության ներկայացուցիչը․ ոչ բոլոր համայնքներում կան բանկային ենթակառուցվածքներ։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանn անդրադառնալով նախագծին նշեց, որ կառավարությունը պետք է բանկերին պարտավորեցնի համապատասխան ենթակառուցվածքն ապահովել ամբողջ երկրի տարածքում, այլապես սա ժամանակավրեպ նախագիծ է։ Զոհրաբյանի խոսքով՝ համայնքներ կան, որ պետք է կիլոմետրերով քայլել՝ բանկոմատ գտնելու համար։

«Նման պարտավորություն դնել թոշակառուների վրա ազնիվ և արդար լուծում չի լինի, գաղափարը գուցե վատ չէ, բայց այն մեկ, երկու, երեք տարի հետո էլ կլինի անիրականանալի։ Ես գրեթե համոզված եմ՝ մինչև 2023 թվականը մենք չենք ունենա նման ենթակառուցվածքներ, որովհետև դա շահավետ չէ բանկերին նախ բիզնես առումով, հետո մենք չենք կարողանա բանկերին ինչ-որ բան թելադրել։ Արդյունքում՝ նախագիծը դարակում դրված է մնալու․ 2023-ին Դուք կամ Ձեր փոխարեն լինողը կասի՝ ժամկետները երկարացնենք»,- ասաց Զոհրաբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+