Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:25

Փորձելու են հայերին համոզել, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը․ Ջուլֆալակյանը՝ ըմբշամարտի ԶՈւ ԱԱ-ի մասին

Փորձելու են հայերին համոզել, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը․ Ջուլֆալակյանը՝ ըմբշամարտի ԶՈւ ԱԱ-ի մասին

Փորձելու են հայերին համոզել, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը, այսպես է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը մեկնաբանել Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը տիտղոսակիր հայ մարզիկների չմասնակցելու որոշումը։

Նրա խոսքով՝ նման որոշման նպատակն է, որպեսզի «հայը լինի պարտված, ենթակա, գլխիկոր և մտածի միայն փորի և ժամանցի մասին»։

Ջուլֆալակյանը նշել է, որ մրցաշարը չի պատկանում Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիային (UWW), մասնավոր կազմակերպության միջոցառում է և դեռ պետք է պարզել, թե ո՞վ որոշել է երկրորդական այս մրցաշարը ՀՀ-ում հյուրընկալելու դիմում ներկայացնել:

«Ի՞նչ անձնական շահ է ունեցել, ի՞նչ հաշվարկներ և հեռուն գնացող նպատակներ: Պետք է ստուգել, թե ո՞վ է շահել մրցումների անցկացման տենդերը և ինչքա՞ն գումար է դուրս գրվել պետբյուջեից (ունեցածս տվյալներով՝ նման մրցաշարի համար նախադեպը չունեցող գումար): Ի՞նչ կապ ունեն շահողները ՔՊ վերնախավի հետ»,- գրել է մարզիկը։

Ջուլֆալակյանը շեշտել է, որ «հեղինակը հասնելու է իր նպատակին. մեծարելու է այն պետությունների մարզիկներին, որոնց անձամբ համակրում է»։ Նա նաև ընդգծել է, որ մրցումներն արդեն սկսվել են, և բարձրացված աղմուկն արդյունք չի ունենալու։

«Երբ ցանկացած ոլորտի լավագույն ներկայացուցիչները (բանակ, գիտություն, սպորտ, մշակույթ, արվեստ), ազգակործան պատուհասի և նրա խմբակի անդամների ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետները նկարվում ու տարբեր պարգևներ ստանում՝ մոռանալով Արցախի դավաճանական հանձնումը, հազարավոր զոհերի ուրացումը, Հայոց պատմության պղծումը, ամեն հայկականի մերժումը, կարծում են, որ երբ հերթը իրենց հասնի, խնայվելո՞ւ են»,- հավելել է նա:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը նոյեմբերի 20-22-ը կանցկացվի Հայաստանում՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր, որ ըմբշամարտի հավաքականն իր ուժեղագույն կազմով չի մասնակցելու առաջնությանը։ Նոյեմբերի 19-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի առաջնությանը և ստեղծված իրավիճակն անհասկանալի է ֆեդերացիայի համար:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հայտնել էր, որ մարզիկները չեն համապատասխանել մրցույթի կազմակերպիչների՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդի (CISM) կողմից ներկայացված չափանիշներին։ Ըստ նրա՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ամոյանի մասնակցությունը բազմաթիվ շահարկումների առարկա կդառնար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+