Ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին` ժամը 15։00 ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը։
«Սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակեպվող ՄԻԱԿ չվերթն է։ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։ Ինքնաթիռը Դոհայում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժամը 22:50»,- նշվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ մեկնել ցանկացողները մանրամասն տեղեկությունների, այդ թվում՝ տոմսի արժեքի և չվերթի հետ կապված այլ տվյալների համար կարող են ծանոթանալ դեսպանության կայքում զետեղված հայտարարությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







