Հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Ավելի վաղ նույն հիվանդանոցում մահացել էր «կորոնավիրուս» ախտորոշմամբ հոսպիտալացված նրա կինը՝ բժիշկ-գինեկոլոգ Արփիկ Հասրաթյանը: Այս մասին ապրիլի 7-ին հայտնում է МК-ն։
Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, ամուսինն ու կինը հոսպիտալացվել են գրեթե միաժամանակ՝ մարտի կեսերին։ Կորոնավիրուսով հիվանդների հետ շփումներ նրանք չեն ունեցել, արտերկիր չեն մեկնել։ Այնուամենայնիվ, կնոջ մոտ վերցված թեստը դրական արդյունք է տվել։ Մարտի 26-ին Հասրաթյանը մահացել է։ Ամուսնու կյանքի համար շարունակում էին պայքարել բժիշկները, սակայն տղամարդու մոտ սկսել է զարգանալ երկկողմանի թոքաբորբ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Նշենք, որ Ղազարյանը 72 տարեկան էր։ Նա Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է։
Միշիկ Ղազարյանը հեղինակ է մի շարք միջազգային արտոնագրերի, հինգ մենագրության և ավելի քան 250 գիտական հոդվածների: Մ. Ղազարյանը Ա.Մ.Պրոխորովի անվան ճարտարագիտական ակադեմիայի անդամ է (2005թ.), անդամակցում էր Եվրասիական ֆիզիկոսների միության համակարգող խորհրդին: Հայ ֆիզիկոսների միության անդամ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



