Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի 263 թեստավորում, որից ընդամենը 11-ն է եղել դրական պատասխանով:
«Սա աննախադեպ ցուցանիշ է վերջին շաբաթների համար և նշանակում է, որ միջոցառումները, որոնք բազմաթիվ անհարմարություններ են պատճառում սկսել են դրական արդյունք տալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն պետք է պահել պարետի սահմանափակումները, և այս դեպքում, շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից սկսենք մտածել ռեժիմների թուլացման մասին:
Վարչապետը հիշեցրեց, որ առաջիկա շաբաթն ավելի նախանձախնդիր պետք է փորձենք պահել եղած սահամանափակումները՝ հավելելով, որ այսօրվա տվյալները հուսադրում են, սակայն վաղվա թվերը նույնպես պետք է վերլուծվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







