Ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան նախնական տեղեկատվության՝ մեծ հավանականություն կա, որ 2020 թվականի ապրիլի 3-ին ժամը 18։50-ին նախատեսված Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ։
«Կա մեծ հավանականություն, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ով կայանալիք U6 2762 չվերթը չի կայանա։ Տվյալ չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից համապատասխան թույլտվության բացակայության պատճառով»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։
Դեսպանատունը տեղեկացնում է, որ մշտապես կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ՝ իրավիճակը պարզելու համար։ Բոլոր փոփոխությունների մասին կտրվեն տեղեկություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







