Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Այս մասին ասված է մետրոպոլիտենի Ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ։
«Հարգելի ուղևորներ, պարետի հանձնարարականով մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նոր որոշմամբ՝ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունըч բացառությամբ երկաթուղային տրանսպորտի
«Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- ասված է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







