Ապրիլի 8-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 14-16, երեկոյան՝ 9-11 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-8, նախալեռնային շրջաններում՝ 11-13 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան, Տավուշի մարզում՝ 7-10 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 15-17 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 15-17 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14, նախալեռնային շրջաններում 6-10 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, ապրիլի 8-ին սպասվում է անձրև։ Ցերեկն սպասվում է 8-10 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







