Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:11

Բաքվի դատարանն օրինական է համարել Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը

Բաքվի դատարանն օրինական է համարել Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը

Բաքվի դատարանը մերժել է 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատարանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ։ Այդ որոշման համաձայն՝ դատարանը Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, որից առաջին 5 տարին նա կանցկացնի բանտում, մնացած 10 տարին՝ խիստ ռեժիմի գաղութում։ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել։

Հակարիի կամրջից  հուլիսի 29-ին առևանգված Արցախի քաղաքացի Խաչատրյանի դատավարությունն սկսվել էր հոկտեմբերի 13-ին՝ Բաքվում: Նրան մեղադրում էին 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշելի գյուղում իբր տեղի ունեցած «ցեղասպանության» գործով:

Դատարանի այս որոշման դեմ նոյեմբերի 27-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը հայտարարել էր, որ բողոքը ձևական պաշտպանության շրջանակներում է և արդյունք չի տալու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+