Նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով՝ Ռուսաստանը մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ: Այս մասին մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:
Բացառություն են կազմում Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ թռիչքները:
«Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







