ՌԴ դեսպանատունը Հայաստանում զբոսաշրջային նպատակներով գտնվող ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տալիս հնարավորինս սեղմ ժամկետում Ռուսաստան վերադառնալ ավիատրանսպորտով։
«Ռուսաստան վերադառնալու վերաբերյալ խորհրդատվություն կարելի է ստանալ Ռոստուրիզմի + 7-499-678-12-03 և ՌԴ ԱԳՆ–ի ճգնաժամային կենտրոնի + 7-495-587-88-60 հեռախոսահամարներով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զբոսաշրջիկների համար օտարերկրյա պետություններ այցելելու սահմանափակումների, ավիատոմսերի և զբոսաշրջային փաթեթների վերադարձի կանոնների, անվտանգության միջոցառումների մասին տեղեկությունները հրապարակված են Ռոստուրիզմի կայքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







