Երևանում hոկտեմբերի 18-ին, 19-ին սպասվում է անձրև, հոկտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերի առանձին շրջաններում հոկտեմբերի 18-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև մառախուղ, հոկտեմբերի 19-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի և 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8, հոկտեմբերի 20-ի գիշերը՝ 5-9 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







