Այսօր «Փաստ» օրաթերթը հոդված է հրապարակել այն մասին, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի պաշտոնում իշխանության թեկնածուն ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է:
Թերթը նշում է, որ Դումանյանը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմնակիցն է, և ծ ինքը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանի հետ 2008 թվականին տերպետրոսյանական բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից մեկն էր:
Armenia Today-ը կապ է հաստատել Վահրամ Դումանյանի հետ և խնդրել մեկնաբանել այդ հրապարակումը ։
«Թող այս պարբերականն ինքը մեկնաբանի իր «նորությունը», ես ուղղակի մեկնաբանելու բան չունեմ։ Դա անլուրջ է»,- ասաց Դումանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







