Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:26

112 ընտանիքից 20-ը ստացավ բնակարանի գնման հավաստագիր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բնակարան գնելու հավաստագրեր է հանձնել Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 20 ընտանիքի։ Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է քաղաքացիներին երկար սպասված սեփական բնակարան ունենալու հնարավորություն ստանալու կապակցությամբ և ազդարարել 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդրի հանգուցալուծման մեկնարկը։ «ՏԿԵ նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի անմիջական հորդորով և նախաձեռնությամբ 2019 թվականին Կառավարությանը ներկայացրինք ադրբեջանից բռնագաղթած 112 անօթեևան ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու մեր՝ 1,5 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրը, որը հավանության արժանացավ։ Մենք առաջնահերթությունը տվեցինք այն ընտանիքներին, որոնք գտնվում էին իրական վտանգի տակ՝ կարող էին կորցնել անգամ ժամանակավոր կացարանները և մնալ առանց տանիքի»,- նշել է նախարարը և հավելել, որ 2020 թվականի բյուջեով արդեն իսկ նախատեսված է 2,1 մլրդ դրամ տրամադրել ևս 185 շահառուների խնդրի լուծման նպատակով։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ներկաներին ծանոթացնելով ծրագրի մանրամասներին, խոսել է քաղաքացիների առաջարկված ևս մեկ նորամուծության մասին․ «Քաղաքացիները ցանկության և անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործել տրամադրված գումարը՝ որպես հիփոթեքի կանխավճար։ Բնականաբար սա պարտադրանք չէ, այլ ընտրություն»։

Մեկ սենյականոց բնակարան գնելու համար քաղաքացիներին տրամադրվել է 12 միլին դրամ, 2 և 3 սենյականոց բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրված գումարի չափը կազմում է համապատասխանաբար 14,6 և 17,3 միլիոն դրամ․ «Կադաստրի պետական կոմիտեն հաշվարկել և մեզ է ներկայացրել 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում գրանցված առուվաճառքների միջինացված գումարը, որը հիմք ընդունելով էլ մենք հավաստագրերի համար սահմանել ենք այս թվերը»,- նշել է Ղազարյանը։ Քաղաքացիները բնակարաններ կարող են ձեռք բերել հավաստագիրը ստանալուց հետո մեկ տարի ժամկետում։

Նախարար Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ շնորհավորել է կարևոր խնդրի լուծմանը հասած ընտանիքներին՝ մաղթելով նրանց բարեկեցություն և հայտնել, որ 2020 թվականին շարունակելու են աջակցել Ադրբեջանից բռնագաղթած հայերին, իսկ արդեն հաջորդ տարի վերջնականապես լուծվելու են Երևան քաղաքի բոլոր շահառուների բնակարանային խնդիրները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+