Երեկ Հանրապետության տարածքում վերցվել է կորոնավիրուսի ևս 12 փորձանմուշ, բոլորի պատասխանն էլ բացասական է ստացվել։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Բոլորի պատասխանը բացասական է, այսինքն վիրուս չի հայտնաբերվել»,- գրել է Թորոսյանը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ վերցրել էին 9 փորձանմուշ, բոլորի պատասխանն էլ բացասական էր ստացվել։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հանրապետության տարածքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, վարակակիրը Իրանից Հայաստան վերադարձած 29-ամյա տղամարդ է, ևս 31 անձ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







