Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Այսօր ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ փետրվարի 24-ին հյուսիսարևմտյան, փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին հարավարևմտյան՝ 2-4մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







