Renaissance Foundation Armenia մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հիմնադիր, հայտնի մեդիամենեջեր, բարերար Արթուր Ջանիբեկյանը ծնվել է փետրվարի 29-ին:
Նա Հայաստանում կրթական, մշակութային և սոցիալ-հայրենասիրական մի շարք նախագծերի հիմնադիրն ու հովանավորն է: Թվարկենք դրանցից մի քանիսը։
Արթուր Ջանիբեկյանի թիմի ջանքերով Մատենադարանի համար ձեռք են բերվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» արժեքավոր ձեռագրերը:
Ջանիբեկյանը նաև Երևանում երկու քանդակների կառուցման նախաձեռնողն ու հովանավորն է՝ Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» և Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ», Վատիկանում Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշարձանի տեղադրման հովանավորը:
Մի քանի տարի առաջ Արթուր Ջանիբեկյանը աճուրդում գնել էր 20-րդ դարի դասական Վիլյամ Սարոյանին պատկանող տունը Ֆրեզնոյում, իսկ հիմա լքված տան տեղում մուլտիմեդիոն ինտերակտիվ թանգարան է։
Հարկ է հիշատակել նաև «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, որի շնորհիվ 2014 թվականի փետրվարից ի վեր ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված ժողովրդական երաժշտության 300- ից ավելի նմուշներ, 100-ից ավելի հոգևոր, 100 -ից ավելի գործիքային, ինչպես նաև աշուղական երգեր (ներառյալ պատմական Հայաստանի շրջանների՝ Արևելյան և Արևմտյան):
Մաղթում ենք մեծ հաջողություններ Արթուր Ջանիբեկյանի թիմին և շնորհակալություն հայտնում այն ամենի համար, ինչ արվել և արվում է հանուն հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







