Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը «Այո»-ի տարբերանշանի մրցույթի հաղթողի համար նախատեսված մեկական միլիոն դրամի հավաստագրերը հանձնեց «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորիկ Ենգիբարյանին, հայտնի էսքիզի հեղինակի՝ Ստեփան Նարոյանի դստերը և գծանկարիչ Ցոլակ Ղանդիլյանին:
«Արդարությունը վերականգնելու համար մենք պետք է նախատեսված 3 մլն դրամը բաշխենք «Երեկոյան Երևան» թերթի երկու նկարիչների և թերթի խմբագրի միջև»,–ասել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ «Երեկոյան Երևան» թերթի՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ի համարում է տպագրված եղել հայտնի էսքիզը, որի մասն է կազմել նաև «Այո»-ի բրենդինգի մրցույթում հաղթած տարբերանշանը, որի համար հաղթողը պետք է ստանար 3 միլիոն դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







