Երևանում այսօր ցերեկը, հունվարի 26-27-ը, 28-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ:
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-29-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







