Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:17

Ի՞նչ է հայտնի Նժդեհի և Բելգրանոյի արձանների պղծման մասին. գրությունները ջնջվել են, ՔԿ-ն վարույթ է հարցուցել

Ի՞նչ է հայտնի Նժդեհի և Բելգրանոյի արձանների պղծման մասին. գրությունները ջնջվել են, ՔԿ-ն վարույթ է հարցուցել

Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները վերացրել են երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանում երկու հուշարձանի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները: Նրանք նախ հեռացրել են հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի պատվանդանին արված գրությունը, ապա անցել Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկի Արգենտինայի հրապարակում գտնվող արգենտինացի գործիչ, փաստաբան, գեներալ Մանուել Բելգրանոյի հուշարձանի գրությունը մաքրելուն, ասել է աշխատակիցներից մեկը Armenia Today-ի թղթակցին:

Ոստիկանության լրատվության և ԶԼՄ հետ կապի վարչության պետք Զարզանդ Գաբրիելյանը մեզ հայտնեց, որ քաղաքացիներից ահազանգ ստացել են երեկ, փաստաթղթեր են կազմել և ուղարկել Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեն մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում Գարեգին Նժդեհի և Մանուել Բելգրանոյի հուշարձանները վնասելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասով: Այն է պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը: Կատարվում է նախաքննություն:

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը Armenia Today-ին հայտնեց, որ արձանները ոչ թե քաղաքապետարանի, այլ ԿԳՄՍ նախարարության վերահսկողության տակ են:

Նախարարության մամուլի ծառայությունց խոստացան հարցի մասին մանրամասներ հաղորդել ավելի ուշ

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան հանրության հետ վանդալիզմի լուսանկարներով է կիսվել հաղորդավար,
մեկնաբան, լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը: Նա նշել է, որ Նժդեհը պատահական թիրախ չի դարձել, գրությունը ֆարսիով է, թարգմանաբար նշանակում է «Մահ Խամենեին»: Ըստ Գասպարյանի՝ դա չի տեղավորվում հայության ու Հայաստանի ազգային-պետական գաղափարախոսության, շահերի ու արժեքների համատեքստում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+