Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:29

Մարդիկ կան՝ սովի են մատնված, սնունդը սահմաններին փչանում է. Խաչատուր Սուքիասյան

Մարդիկ կան՝ սովի են մատնված, սնունդը սահմաններին փչանում է. Խաչատուր Սուքիասյան

ԱԺ-ն այսօր քննարկել է «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Նախագծի շրջանակներում ՔՊ-ական պատգամավորև Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց. «Ուզում էի հասկանալ՝ ի՞նչ կարող են գործադիրն ու օրենսդիրը միասին անել, որ մեկ օր շուտ ճանաչեն մեր կապարակնիքները: Համապատասխան տեխնիկական վերազինումն ի՞նչ արագությամբ կարող է լինել, որ կարողանան տեսնել, թե ինչ կա բեռնատարի մեջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տնտեսվարող սուբյեկտները բավականին մեծ վնասներ են կրում հերթերի մեջ»:

Նա հիշեցրեց, որ պետք է առաջնահերթ դիտարկել հումանիտար ապրանքները, որոնց թվում նաև սնունդն է: «Առաջարկ կլինի՞, որ այդ երկրների հետ համաձայնության գանք այն հարցում, որ առաջնահերթ պետք է անցնի հենց սնունդը, որովհետև կան սովի մատնված մարդիկ, և սնունդը պետք է հումանիտար ապրանք դիտվի»,-հարցրեց նա:

ՊԵԿ փոխնախարար Աշոտ Մինասյանն ի պատասխան նշեց, որ համաձայնագիրը միջազգային է և կարիք կա, որ բոլոր հինգ երկրներն այն վավերացանեն. «Այդուհանդերձ, մենք դրան չենք սպասելու: ՌԴ-ի հետ հարաբերությունների, Վրաստանի հետ համաձայնություն ձեռք բերելու շրջանակում կփորձենք այս համակարգն օր առաջ կիրառել, որպեսզի ձեր ասած խնդիրներին օր առաջ լուծում տանք»:

Նշենք, որ ԵՏՄ-ում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2022թ. ապրիլի 19-ին՝ Մոսկվայում: Համաձայնագրով նախատեսվում է նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության միասնական համակարգի ներդրում: Համաձայնագրի ստորագրման նպատակն է անդամ պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների կիրառության ընդլայնման միջոցով Միության ներքին շուկայում ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը, ինչը կնպաստի տնտեսական ինտեգրման հետագա զարգացմանը: Սահմանվում են Միության երկու եւ ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության ապահովման հիմքերը եւ կարգավորվում են նավիգացիոն կապարակնիքների կիրառման մեխանիզմները: Համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության և ՌԴ-ի միջեւ:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+