Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և քամու ուժգնացում 17-20 մ/վ:
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում հնարավոր է թույլ տեղումներ:
Քամին՝ հյուսիսարևմտյան 5-8մ/վ: Նոյեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ թույլ անձրև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







