ՄԱԿ — ի միջազգային օդերևութաբանական կազմակերպության մասնագետները հայտարարել են , որ 2019 թ ․ կտրվածքով ջերմաստիճանային ռեկորդը հունիսին արդեն սահմանված է :
Օդերևութաբանները զգուշանում են հայտարարել, որ ջերմաստիճանային ռեկորդները պայմանավորված են կլիմայի գլոբալ տաքացմամբ, սակայն կանխաեսում են, որ օդային տաք հոսանքները, որոնց տեղաշարժի արդյունքում ջերմաստիճանը բարձրանում է մինչև և ավելի քան 40 աստիճան, ավելի ու ավելի հաճախ ու երկարատև կլինեն:
Իսկ այս տարվա արտասովոր շոգի պատճառը երկու շրջանի՝ Գրենլանդիայի և հյուսիս-կենտրոնական Եվրոպայի տարածքի մթնլորտային ճնշումներն են, որոնք փակում են հարավային ցիկլոնի ճանապարհը: Այդ ցիկլոնը կարող էր զովացնել շոգից «տապակվող» Եվրոպան: Առաջացել է օդային տաք հոսանք, որը ձգվում է աֆրիկյան անապատներից Եվրոպա:
Անսովոր շոգը կարող է հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ: Մասնագետները հիշեցնում են, որ 2003 թ․ շոգից մահացավ 70 000 եվրոպացի: Իսկ անցյալ տարի Գերմանիայում մոտ 1000 մարդ մահացավ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







