Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:33

Երևանի մի շարք շենքերի տանիքներին արևային համակարգեր կտեղադրվեն

Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ 2019 թ ․ կմեկնարկի 90 շենքերի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը : Առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են . նախատեսված 45- ի փոխարեն 50 շենք :

Ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանի արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի , նաև շենքերի միջհարկային և բակային լուսավորության ապահովմանը : Ծրագրի շնորհիվ , կտեղադրվեն նոր , էներգախնայող լեդ լուսատուներ :

Շենքերի կառուցման հարցում առանձնակի կարևորություն է տրվել մասնագիտական ուսումնասիրություններին՝ սեյսմակայունությունից մինչև բնակեցվածության ցուցանիշ , որը պետք է 75-80 %- ից ցածր չլինի :

Երևան՝ արևային համայքն » ծրագիրը քաղաքի համար ունի ինչպես էներգետիկ , սոոցիալական , այնպես էլ բնապահպանական նշանակություն : Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները :

Շենքերը հիմնականում 9-14 հարկանի են , հարթ և արևկող տանիքներով : Կարևոր էր նաև սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների թիվը :

« Նախատեսվում է նաև շենքերի՝ սոցիալապես առավել անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսադիոդային լուսատուներ »,- ասել է Տիգրան Սարգսյանը և հավելել , որ համակարգը բնակիչներին կծառայի առնվազն 25 տարի :

Այժմ ծրագիրը մրցութային փուլում է : Նախատեսված աշխատանքների համար անցկացվող մրցույթներին ծանոթանալ և մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր ընկերությունները :

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին կարևոր է համարել ծրագիրը , հատկապես ածխաթթու գազերի արտանետումների կրճատման առումով : Երևանը « Քաղաքապետերի դաշնագրի » անդամ է , ինչը նշանակում է , որ քաղաքը պարտավորվել է մինչև 2020 թ . 20%- ով կրճատել ածխաթթու գազերի արտանետումները »,- նշել է նա :

« ԵՄ — ն Երևանի համար . Արևային համայնք » ծրագրի համակարգող խորհուրդն արդեն քննարկել և հաստատել է ծրագրի բուն մեկնարկի հետ կապված տեխնիկական հարցերը :

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+