Այսօր, հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Սինգապուրում։ Վարչապետն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից։
Այնուհետև վարչապետն իր տիկնոջ հետ մասնակցել է հարակից հայկական փողոցի նորաբաց այգում տեղի ունեցած «Վանդա Միսս Ջոակիմ» անվանմամբ խոլորձի արձանի բացման հանդիսավոր արարողությանը։ Աղբյուրը նշում է, որ արձանը կառուցվել է բարերար Խաժակ Մարգարյանի նախաձեռնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







