Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում hուլիսի 13-ին կազմակերպվել էր «ՍՄԱՐԹամեջ» հանդիսավոր միջոցառումը։
Միջոցառման շրջանակներում ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սփյուռքի ու սփյուռքահայերի հայրենիքում գործունեություն ծավալելու հարցին և նշել, որ այժմ եկել է սփյուռքահայ գործիչների` Հայաստանում գործունեություն ծավալելու երրորդ փուլը: Վարչապետի խոսքով` առաջինը եղել է բարեգործության՝ օգնություն ցուցաբերելու փուլը, երկրորդը` զարգացման ծրագրերի իրականացման, երրորդը և վճռական նշանակություն ունեցողը` Հայաստանի արդյունաբերացման փուլն է:
Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս փուլում ևս Սփյուռքը լինելու է շատ ավելի ակտիվ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







