Բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։
Այս մասին տեղեկատվությունէ տարածվել Գնահատման թեստավորման կենտրոնի Ֆեյսբուքյան էջում։
«Թափուր տեղեր ունեցող բուհում դիմորդները պետք է լրացնեն նոր դիմում-հայտ:
Բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատվեն հուլիսի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







