Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:42

Նիկոլ Փաշինյանը՝ Մայքլ Միխանի հետ հանդիպման մասին

Հայաստան Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին հյուրընկալել էր ԱՄՆ-ում բնակվող վեցամյա Մայքլ Միխանին։ ՀՀ վարչապետն իր Ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրելտղայի հետ զրույցից` շեշտելով, որ նրա հետ քննարկել է Հայաստանին վերաբերող մի շարք հարցեր, փորձել համոզել փոքրիկին բնակություն հաստատել Հայաստանում: Պարզվել է` տղան որոշել է դառնալ ԱՄՆ նախագահ:

«Հանդիպումն ուներ մի շատ գործնական նպատակ։ Մայքլը ուզում էր պարզել՝ ես իրականության մեջ գոյություն ունե՞մ, թե գոյություն ունեմ միայն հեռուստացույցի մեջ: Այս հարցի պատասխանը ստանալով, երեք կարևոր հարց դրեց քննարկման սեղանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Կարևոր հարցերից մեկն այն է եղել, որ Հայաստանում թափառող շները շատ են, և կառավարությունը պետք է ապաստարաններ ստեղծի նրանց համար:

Երկրորդ հարցը վերաբերել է աղբին, որը կա շքամուտքներում ու բակերում, իսկ երրորդ հարցով զրուցակիցներն անդրադարձել են ծխելու թեմային` ընդունելով, որ մարդիկ ծխում են ամեն տեղ և ամենուր: Սրան պետք է վերջ տալ»:

Վարչապետը փորձել է համոզել տղային, որ ժամանակի ընթացքում այդ բոլոր հարցերը լուծվելու են, բայց Միխանին պետք է վերադառնա Հայաստանում ապրելու:

«Դժվար էր տրվում այս խոսակցությանը, չէր ուզում խոստանալ:

Վերջում պարզվեց՝ շատ կոնկրետ պատճառ ունի նման դիրքորոշման համար. որոշել է ԱՄՆ նախագահ դառնալ»,- ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+