Այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 14.4 %-ով: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառումէ կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ զբոսաշրջության սեզոնը նոր է սկսվում և հույս է հայտնել, որ տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:
«Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած յուրաքանչյուր զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունը և մեծացնում երկրի տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը», — ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման գրառման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







