«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի և «ԷլոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում 2019թ-ի հուլիսին չեխական «Արնիկա» ՀԿ-ի կողմից Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և հարակից շրջաններում կիրականացնի շրջակա միջավայրում վնասակար քիմիական նյութերի առկայության վերլուծություն:
Ինչպես պարզ է դարձել նախկինում իրականացված հետազոտությունների արդյունքում, տեղացիները տուժում են ծանր մետաղներից և այլ նյութերից , շրջակա միջավայրի աղտոտվածությունից` որը առաջանում են տեղական հանքարդյունաբերության արդյունքում: Լոռու մարզի գյուղացիները ձգտում են ոչ տոքսիկ միջավայրի:
Ստեղծված իրավիճակը Ալավերդիում, Ախթալայում և Թեղուտում պղնձի և մոլիբդենի հանքաարդյունաբերման և վերամշակման հետևանք է:
2018 թ․ Պրահայի Քիմիայի ու Տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները հավկիթի, հողի, Դեբեդ գետի նստվածքների նմուշառումներ կատարեցին:
Արդյունաբերական վայրերից անմիջապես վերցված նմուշները ցույց տվեցին պղնձի մակարդակի արագ աճ, ինչը վկայում է ծանր մետաղներով աղտոտման մասին`որպես հանքարդյունաբերության եւ մետաղագործության ուղղակի ազդեցություն շրջակա միջավայրի վրա:
Փետրվարին Ստրասբուրգում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում կայացրեց Լոռու մարզի վեց ֆերմերների օգտին: Հայաստանի դատարանների կողմից տարածաշրջանում հանքարդյունաբերության գույքային իրավունքների խախտման համար կառավարությունը տուգանվեց 70 հազար եվրոյով :
«Հետագա նմուշառումները շատ անհրաժեշտ են, քանի որ առայժմ այս հարցում արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել: Պատասխանատու մարմինների վրա ազդելու միակ միջոցը վտանգավոր աղտոտման գիտական ապացույցների ներկայացումն է , ինչը հետզհետե կբարելավի տեղացի բնակիչների կենսապայմանները», -նշում է Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոնի նախագահ Օլեգ Դուլգարյանը: «Արնիկա» ՀԿ-ի մասնագետները կհանդիպեն տեղի բնակիչների հետ՝ քննարկելու աղտոտման բացասական ազդեցությունը առողջության վրա նվազագույնի հասցնելու ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:
«Հուլիսի 19-26-ը մենք այցելելու ենք հիմնական աղտոտվածության կետեր, կխոսենք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների , ֆերմերների եւ լրագրողների հետ` փորձելով գտնել այս անհանգստացնող իրավիճակի հնարավոր լուծումները»,- նշում է «Արնիկա»-ի աշխատակից Միրոսլավա Յոպկովան:
Հետազոտողները, ինչպես նաև չեխական «Արնիկա» հասարակական կազմակերպությունը և տեղական շահագրգիռ կողմերը, կհրապարակեն հետազոտությունների արդյունքները 2019 թվականի վերջին:
Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, պետբյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել․ Փաշինյան
2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ...