Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի Բրյուսովի նրբանցքում տեղադրված է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը։
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը և ճարտարապետ Իգոր Վոսկրեսենսկին:
Հուշարձանը պատկերում է Խաչատրյանին ոգեշնչման պահին, դաշնամուրի, թավջութակի կողքին, նոտաները՝ ծնկներին։
Ի դեպ, հուշարձանի տեղը պատահական չի ընտրվել։ Այն գտնվում է Բրյուսովի նրբանցքի՝ իր տանից ոչ հեռու, որտեղ և ապրել է Խաչատուրյանը, որի հարևանությամբ են նաև Մոսկվայի կոնսերվատորիան և կոմպոզիտորների Մոսկովյան տունը:
Հուշարձանը բացվել է 2006թ. հոկտեմբերի 31-ին Ռուսաստանում։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը և Ռուսաստանի Դաշնության նախագահի տիկին Լյուդմիլա Պուտինը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







